Հոկտեմբեր 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Հայաստանը ի վիճակի է ապահովել և լիարժեքօրէն ապահովելու է իր տարածքով ապրանքներու, փոխադրամիջոցներու և մարդոց անցնելու անվտանգութիւնը. վարչապետը՝ ՊՐԻՔՍ-ի գագաթնաժողովին:

Հայաստանի և Ատրպէյճանի միջև սահմանի սահմանազատման գործընթացը խաղաղութեան պայմանագիրի ճիշտ ճանապարհն է. Փութին:

Նիկոլ Փաշինեան և Իրանի նախագահը միտքեր փոխանակած են տարածաշրջանային հարցերու շուրջ։

Նիկոլ Փաշինեան հանդիպում ունեցաւ Իլհամ Ալիևի հետ:

Եւրոպայի խորհրդարանի բանաձևը կոչ կ՛ընէ դուրս բերել Ատրպէյճանի զօրքերը Հայաստանի ինքնիշխան տարածքէն:

Տոնալտ Թրամփ խոստացած է ընտրուելու պարագային վերականգնել խաղաղութիւնը Հայաստանի ու Ատրպէյճանի միջև:

Օսթին մտահոգութիւն յայտնած է Լիբանանի զինուած ուժերուն իսրայէլական հարուածներու կապակցութեամբ:

Թուրքիան հարուածներ հասցուցած է Սուրիոյ և Իրաքի մէջ քուրտերու կառոյցներուն:

Իսրայէլի բանակը յայտարարեց ՀԱՄԱՍ-ի քանի մը տասնեակ զինեալներ ոչնչացնելու մասին:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում