Հոկտեմբեր 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Պոլսոյ մէջ Արարատ Միրզոյեանի մասնակցութեամբ կայացաւ «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպումը:

Հայաստանն ու Թուրքիան պայմանաւորուած են գնահատելու Կիւմրի-Կարս երկաթուղիով սահմանը անցնելու թեքնիկական պահանջները:

Մոսկուան, Թեհրանը և Անգարան Երևանին ու Պաքուին առաջարկած են օգտագործել «3+3» հարթակը՝ խաղաղութեան պայմանագիրի աշխատանքը աւարտին հասցնելու համար. Լաւրով:

Հարաւային Կովկասի խնդիրները պէտք է լուծուին խաղաղ ճանապարհով. Արաղչի:

Հարաւային Կովկասի խնդիրները կրնան լուծել նոյն տարածաշրջանի երկիրները. Ֆիտան:

Չեխիոյ համար կարևոր է Հայաստանի հետ յարաբերութիւններու խորացումը. Միլոշ Վիստարչիլ՝ Հայաստանի Ազգային ժողովի  նախագահին:

ԵՄ դեսպանը զգուշացուցած է, որ Վրաստան կրնայ կորսնցնել  ԵՄ ամբողջ նիւթական օգնութիւնը:

Ճօ Պայտըն  Պերլինի մէջ գործընկերներուն հետ կը քննարկէ Ուքրանիոյ և Մերձաւոր Արևելքի հարցերը:

ՀԱՄԱՍ-ի «վերջին օրուայ» սկիզբն է. Նեթանիահուն Կազայի բնակիչներուն դիմած է՝ շարժման ղեկավարի սպաննութենէն յետոյ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում