Ուսուցչին բերման են ենթարկել ֆիզիկայի դասաժամին. ծնողները չեն հավատում, որ նա նման արարքի է ընդունակ

ՄՄարիա Գաբրիելյան

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցը ձերբակալվել է, նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ անառակաբարո արարք կատարելու հոդվածով, հայտարարել է Քննչական կոմիտեն: Աշակերտների ներկայությամբ իրավապահների հատուկ գործողությունների վերաբերյալ ահազանգեր է ստացել կրթական գերատեսչությունը, գրությամբ դիմել իրավասու մարմիններին:

Տեղի ունեցածի առնչությամբ ՄԻՊ-ի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն:

«Լուրեր»-ի նկարահանող խումբն այցելել է թիվ 20 դպրոց, աշխատակիցները չեն ցանկացել խոսել տեսախցիկի առաջ, նշել են, որ ձերբակալվածը ֆիզիկայի ուսուցիչն է:

Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում