ԼԼուսինե Մուրադյան

Իշխանության ներկայացուցիչները Դիլիջանում քննարկել են «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» նախագիծը

Իշխանության ներկայացուցիչները Դիլիջանում քննարկել են «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» նախագիծը

Դիլիջանում մեկնարկել է «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի նախագծի և «Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումից հետո բխող  ներպետական ընթացակարգերի կատարման և համապատասխան օրենսդրական ակտերի ընդունման գործընթացները» թեմայով երկօրյա աշխատանքային քննարկումը: Այն ընթանում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP)՝ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» շրջանակում, որը ֆինանսավորվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության, Շվեդիայի կառավարության և ՀՀ Ազգային ժողովի կողմից:

Աշխատանքային քննարկմանը մասնակցում են օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, դատախազության, քննչական մարմինների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի, փաստաբանական համայնքի ներկայացուցիչներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում