Սեպտեմբեր 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Պաքուն Երևանին առաջարկեց խաղաղութիւն հաստատելու օրակարգ. Պայրամով:

Թուրքիոյ և Իրանի նախագահները Նիւ Եորքի մէջ հանդիպած են. Էրտողան յոյս յայտնած է, որ Թուրքիոյ և Իրանի կապերը աւելի պիտի զարգանան:

Պիտի կանխենք որևէ գործողություն, որ կը սպառնայ մեր ներքին անվտանգութեան. Փեզեշքիան:

Պոկտանով և Հաճիև հաստատած են Մոսկուայի և Պաքուի արտաքին քաղաքական սերտ համակարգման նպատակադրումը:

Նիւ Եորքի մէջ հանդիպած են Ռուսաստանի և Ատրպէյճանի փոխ Արտաքին գործոց նախարարները:

Անցած քանի մը օրուան ընթացքին Լիբանանի մէջ Իսրայէլի ռմբակոծութեան պատճառով զոհերու թիւը 500-ի մօտեցած է:

Իտալիոյ Պաշտպանութեան նախարարը Պաքու ժամանած է:

ՄԱԿ-ի կանոնադրութեան հիմնական սկզբունքները փոփոխելու փորձերն անընդունելի են. Պլինքըն:

Ռուսաստանի և Ուքրանիոյ միջև պատերազմը աւելի մօտ է աւարտին, քան շատերը կը կարծեն. Զելենսքի:

Ռազմական գործողութիւնները պիտի վերջանան, երբ Ռուսաստան այս կամ այն միջոցով հասնի իր բոլոր նպատակներուն. Փեսքով:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում