Դատավորը Արմեն Գևորգյանի միջոցով փորձել է կապվել Քոչարյանի հետ. վերսկսվեց «Մարտի 1»-ի գործով նիստը

ԱԱսպրամ Սարատիկյան

Հակակոռուպցիոն դատարանում վերսկսվել է «Մարտի 1»-ի գործով անցնող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների գործը։ Ի տարբերություն ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի՝ Ռոբերտ Քոչարյանը դատարան չի ներկայացել:

Նշվել էր, որ նա երկրում չէ: Ավելի վաղ Վճռաբեկ դատարանը բեկանել էր այս գործով առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Հանրային մեղադրողն այսօր լրագրողներին ասել է, որ շուտով դատարան կներկայացնեն իրավական որակումը փոխելու որոշումը:

Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում