Խորհրդային Միության ժամանակներում ունեցել ենք տարիներ, որ վերջին 5 տարիներից ավելի շատ զոհ է եղել ՃՏՊ-ներից. վարչապետ

ԼԼուսինե Մուրադյան

Ոստիկանությունը երբեք ՀՀ-ում այնքան ընդլայնված ներկայություն չի ունեցել, ինչքան այսօր ունի: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով ՃՏՊ-ներին՝ Փաշինյանը նշեց, որ այսօր Հայաստանում ավտոմեքենաների թիվը 10 տարի առաջվա համեմատությամբ եռապատկվել է:

«Այսինքն՝ մենք մտածում ենք՝ ավտոմեքենաների թիվը պետք է եռապատկվի, ՃՏՊ-ների թիվը նվազի՞:

Իմիջիայլոց, Խորհրդային Միության ժամանակներում մենք ունեցել ենք տարիներ (ես հանել եմ վիճակագրություն), որ վերջին 5 տարիներից ավելի շատ զոհ է եղել ՃՏՊ-ներից: Դա էլ կապված է եղել մեքենաների որակի և անվտանգության որակի հետ»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում