Ձկնորսությունից մինչև ջրօգտագործման թույլտվություններն էլեկտրոնային են դառնում
Ձկնորսության համար ձևական պայմանագրերի պրակտիկան շրջանառությունից դուրս է գալիս՝ թղթի վրա կնքված ոչ մի պայմանագիր չի լինելու: Շրջակա միջավայրի նախարարությունը թույլտվությունը դարձրել է էլեկտրոնային: Ամենաուշը մինչև տարեվերջ էլեկտրոնային են դառնալու օզոնաքայքայիչ նյութերի, վտանգավոր թափոնների ներմուծման-արտահանման համար տրվող լիցենզիաները:
Մանրամասները՝ ռեպորտաժում:













