Յուլիս 30-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Հայաստան և Իրան կը շարունակեն ջերմ ու բարեկամական յարաբերութիւններու զարգացման միտուած քայլերը. Փաշինեան և Խամենէին հանդիպեցան:

Իրանի համար կարևոր նշանակութիւն ունի տարածաշրջանին մէջ խաղաղութեան պահպանութիւնը. Փեզեշքիան՝ Փաշինեանին:

Մարկարայի անցակէտին վրայ տեղի ունեցաւ Հայաստանի և Թուրքիոյ յատուկ ներկայացուցիչներուն 5-րդ հանդիպումը:

Ռուբինեան և Քըլըչ պայմանաւորուած են գնահատել երկաթուղիի սահմանային անցակէտը գործարկելու թեքնիկական կարիքները:

Իրան տարածաշրջանին մէջ կարևոր և կառուցողական դեր ունի. Քոպախիծէն՝ Փեզեշքիանին:

Փեզեշքիան ու Մաքրոն քննարկած են երկկողմ և միջազգային հարցեր:

Անկախ պետութեան համագործակցութեան դիտորդական առաքելութիւնը Պաքուի մէջ պիտի գլխաւորէ Լեոնիտ Անֆիմով:

Պլինքըն կը շարունակէ աշխոյժ ջանքեր գործադրել Հարաւային Կովկասի մէջ յառաջընթացի ուղղութեամբ. Փաթել:

Փենթակոն յայտարարեց Քիևին 1,7 միլիառ տոլարի ռազմական աջակցութեան նոր փաթեթներու մասին:

Տաճկիստան եւՂրղզիստան յստակեցուցած են սահմանի 94 %-ը:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում