Իսրայելը Գազայի հատվածում ազատ է արձակել 4 պատանդի

ԳԳոհար Սարգսյան

ՑԱՀԱԼ-ը հայտնել է, որ իսրայելցի հարյուրավոր զինվորականներ գործողություն են իրականացրել Գազայի հատվածի կենտրոնական տարածքներում և ազատել 4 պատանդի: Նրանց գերեվարել էին ՀԱՄԱՍ-ի զինյալները 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ երաժշտական փառատոնի մասնակիցների վրա հարձակման ժամանակ: Պատանդներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է:

Իսրայելական կողմի տվյալով՝ նրանք տեղափոխվել են հիվանդանոց, բոլորի առողջական վիճակը բավարար է գնահատվում: ՑԱՀԱԼ-ի ներկայացուցիչ Դանիել Հագարին նշել է, որ Գազայի հատվածում ևս շուրջ 120 պատանդ է պահվում՝ տղամարդիկ, կանայք, երեխաներ:

«Շարունակելու ենք անել հնարավորը՝ ազատելու բոլոր գերիներին: Չենք դադարեցնի պայքարը», - ասել է պաշտոնյան:

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում