Բագրատ Գալստանյանն ասել է, թե Հանրային հեռուստաընկերությունը չի անդրադարձել հեղեղումների խնդրին

ՔՔրիստինե Ոսկանյան

Հակառակ երկրում ստեղծված արտակարգ իրավիճակին՝ ընդդիմությունը չեղյալ չի հայտարարել այսօր նախանշած հանրահավաքը։ Նշել են, որ չեն շեղվելու իրենց հռչակած ուղուց։

Լրատվամիջոցների հետ զրույցում շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դժգոհել է Հանրային հեռուստաընկերության աշխատանքից, հայտարարել, թե այսօր ամբողջ օրը առաջին ալիքը չի անդրադարձել հեղեղումների խնդրին։

Ի դեպ, Իրազեկ քաղաքացիների միավորումը աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ ժամը 17։12-ի դրությամբ՝ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 23 100 մարդ։ 

Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում