Մայիս 8-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Աշխատանքային այցելութեամբ Մոսկուա մեկնած Նիկոլ Փաշինեան հանդիպած է Վլատիմիր Փութինին հետ:

Վարչապետը կը նախագահէ Եւրասիական տնտեսական բարձրագոյն խորհուրդի նիստը:

Փաշինեան-Փութին բանակցութիւնը անհրաժեշտ է և սպասուած. Փեսքով:

Մոսկուան ողջունեց Հայաստանի և Ատրպէյճանի Արտաքին գործոց նախարարներուն հանդիպման պայմանաւորուածութիւնը. Զախարովա:

Ատրպէյճան և Պուլարիա ռազմավարական գործընկերութեան ամրապնդման մասին հռչակագիր ստորագրեցին։

Freedom House-ը Ռուսաստանի մէջ «անցանկալի կազմակերպութիւն» յայտարարուեցաւ:

Ուքրանիոյ 7 շրջաններ գիշերը հրթիռային և անօդաչուներու յարձակումներու ենթարկուած են:

Քիև յայտարարած է Զելենսքիի դէմ մահափորձ կանխելու մասին. DW:

ՑԱՀԱԼ պիտի ընդլայնէ ռազմական գործողութիւնները Ռաֆահի մէջ:

Իսրայէլ Ռաֆահի մէջ կը կատարէ ոչ թէ լայնամասշտապ ներխուժում, այլ «սահմանափակ» գործողութիւն. Ամերիկայի պետական քարտուղարութիւն:

Չինաստան բարձրացուցած է ապրանքներու մատակարարման արժէքը Ռուսաստան:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում