Ապրիլ 29-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Հայաստանի և Ատրպէյճանի արտաքին գործոց նախարարները Ալմաթիի մէջ պիտի հանդիպին:

Ղազախստանը Հայաստանի և Ատրպէյճանի Արտաքին գործոց նախարարներու հանդիպման միջնորդ պիտի չըլլայ. Ղազախստանի ԱԳՆ:

Խաղաղութեան պայմանագիրի ուղղութեամբ լուրջ աշխատանք տարուած է, սակայն դեռ կան չլուծուած հարցեր. Ամիրպեկով:

Պլինքըն Ալիևի հետ հեռախօսազրոյցի ընթացքին բարձր  գնահատած է փաստը, որ Երևանն ու Պաքուն համաձայնած են Ալմա Աթայի հռչակագիրը որպէս սահմանազատման հիմք ընդունիլ:

Պլինքըն Ալիևին կոչ ըրած է ազատել Ատրպէյճանի մէջ անարդարացի կերպով ձերբակալուած անձերը:

Միացեալ Նահանգները Ղազախստանէն գնած է աւելի քան 80 դուրս գրուած խորհրդային ռազմական օդանաւ:

Թուրքիան արգիլեց Մայիս մէկի ցոյցերը Ստամպուլի Թաքսիմ հրապարակին մէջ:

Գերմանիոյ մէջ Ռուսաստանի քաղաքացին դանակահարած է ուքրանացի զինծառայողներ:

Սի Ծինփին Ֆրանսա, Սերպիա և Հունկարիա պիտի այցելէ:

Չինաստանի հարաւը պատահած մրրիկին պատճառով  110 հազար քաղաքացի դուրս եկած է տարածքէն:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում