Ապրիլ 19-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Առաջին անգամ Հայաստանի և Ատրպէյճանի միջև, չորս գիւղերու հատուածին, գոյութիւն պիտի ունենայ սահմանազատուած պետական սահման. վարչապետի աշխատակազմ:

Հայաստանն ու Ատրպէյճանը նախնական սահմանագիծի առանձին հատուածները համաձայնեցուցած են. Հայաստանի Արտաքին գործոց նախարարութիւն:

Եօթ խումբի երկիրները վերահաստատած են Ալմա Աթայի հռչակագիրին հաւատարիմ ըլլալու կարևորութիւնը:

Ատրպէյճանի լրատուամիջոցներուն հրապարակած ենթադրեալ փաստաթուղթի մասին պնդումները աղերս չունին իրականութեան հետ. Սթանօ:

Ամերիկայի պետական քարտուղարութիւնը Հայաստան-Եւրամիութիւն-Ամերիկա հանդիպման մասին ատրպէյճանական տեղեկութիւնները ապատեղեկութիւն որակեց:

Ռուբէն Վարդանեան հացադուլ յայտարարած է և կը պահանջում է բոլոր հայ բանտարկեալներուն ազատ արձակումը:

Ճշմարտութեան և արդարութեան կեդրոնը Միջազգային քրէական դատարան դիմած է Ատրպէյճանի դէմ:

Շուշիի մէջ ատրպէյճանցիները աւերած են Կանաչ ժամ եկեղեցին. Caucasus Heritage Watch:

Հայաստանի մէջ կը հասկնան Ռուսաստանի դերը երկրի անվտանգութեան և տնտեսական զարգացման գործով. Լաւրով:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում