Հայաստանի դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ Տելեգրամ ալիքներով տարածվող տեղեկատվությունը, թե իբր Հայաստանի դպրոցներում ահաբեկչություն է նախապատրաստվում, ուսումնասիրվում է իրավապահների կողմից:
Նախարարությունը ծնողներին և ուսուցիչներին հորդորում է տուրք չտալ ապատեղեկատվությանը, անհարկի խուճապ չտարածել։
Ավելի վաղ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում զգուշացրել է, որ Տելեգրամով կեղծ տեղեկություններ են տարածվում դպրոցների վերաբերյալ, հորդորել` զերծ մնալ խուճապ տարածելուց:










