Մարտ 4-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Պապիկեան և Տենտիաս քննարկած են Հայաստան-Կիպրոս-Յունաստան եռակողմ ձևաչափով համագործակցութիւնը:

Սկզբունքօրէն դէմ ենք որևէ ռազմական գործողութեան, որևէ միակողմանի գործողութեան այս տարածաշրջանին մէջ. Նիքոս Տենտիաս:

Լաւրովին հետ քննարկեցինք Հայաստանի և Ատրպէյճանի միջև խաղաղութեան գործընթացը. Ֆիտան:

Պաքուն մտադիր է աւելցնել կազի արտահանումը դէպի Եւրամիութիւն:

Մոսկուան Ղրիմի կամուրջին հետ կապուած գաղտնալսումներուն պատճառով Գերմանիոյ դեսպանը կանչած է:

Ռուսաստանի բանակը շարունակած է Ուքրանիոյ տարածքի օդային և հրթիռային հարուածները. կան զոհեր և վիրաւորներ:

Ուքրանիոյ մէջ Ռուսաստանի և Արևմուտքի միջև պատերազմ կ՛ընթանայ. Օրպան:

Իսրայէլ հրաժարած է մասնակցիլ Գահիրէի մէջ  նախատեսուած բանակցութիւններուն:

Հայիթիի յանցաւոր խմբաւորումները ներխուժած և Փորթ-օ-Փրենսի գլխաւոր բանտէն մօտ 4000 բանտարկեալ ազատած են:

Հէյլին յաղթեց Թրամփին Ուաշինկթընի մէջ նախնական ընտրութիւններուն։

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում