ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի ձերբակալման կադրերը. ոստիկանության տեսանյութը

ՎՎարդան Հովսեփյան

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հրապարակել է  զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի ձերբակալման կադրերը:

Հիշեցնենք՝ երեկ՝ ժամը 23-ին, ներքին գործերի նախարարություն ահազանգ է ստացվել, որ գյուղում կռիվ է։ Ավելի ուշ Արամուսից շտապօգնության խումբը հրազենային վնասվածքով «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխել 47-ամյա տղամարդու։

Պարզվել է նրան վնասվածք պատճառողի ինքնությունը, նա հայտնաբերվել է Ջրվեժի հյուրանոցներից մեկում, ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության Կոտայքի բաժին: Անձնական խուզարկությամբ 47-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է մարտական ատրճանակ` 17 փամփուշտով: Թե ովքեր են միջադեպի մասնակիցները՝ ոստիկանությունը չի հայտնում:

 

Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ կրակոց արձակած անձը զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն է: Քննչական կոմիտեից առանց անուն նշելու «Լուրերին» հայտնել են, որ ռեստորանում կրակոցի հետ կապված միջադեպ է տեղի ունեցել, այդ կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության, ապօրինի հրազեն, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելու, իրացնելու, պահելու և զենքի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածով:
 
«Այլ տեղեկատվություն, նախաքննության շահերից ելնելով, այս պահին հրապարակման ենթակա չէ»,- հավելել են կոմիտեից:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում