ՄՄարո Թարվերդյան

ՄԻՊ-ն այցի ընթացքում անդրադարձել է զորակոչի ընթացքում ստացիոնար հետազոտության ուղեգրված Է. Հարությունյանի մահվանը

ՄԻՊ-ն այցի ընթացքում անդրադարձել է զորակոչի ընթացքում ստացիոնար հետազոտության ուղեգրված Է. Հարությունյանի մահվանը

ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 3 տարածքային ստորաբաժանում: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ից գրասենյակից:

 

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այցելել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 3 տարածքային ստորաբաժանում:

 

Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ կենտրոնական բժշկական հանձնաժողովի աշխատանքներին և փորձաքննության գործընթացին:

 

Պաշտպանը հանդիպում է ունեցել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնակատար Արեն Սարգսյանի և տարածքային ստորաբաժանման ղեկավար Սերգեյ Հակոբյանի հետ:

 

Անահիտ Մանասյանը հատուկ ուշադրություն է դարձրել բժշկական հանձնաժողովի աշխատանքներին ու փորձաքննության ընթացքին, անձնակազմի հետ քննարկել զորակոչիկների հետազոտության ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցեր, զրուցել զորակոչիկների հետ, անդրադարձել նրանց իրավունքներին առնչվող հարցերին:

 

Այցի ընթացում հատուկ անդրադարձ է կատարվել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչի ընթացքում ստացիոնար հետազոտության ուղեգրված Է. Հարությունյանի մահվան դեպքին: Պաշտպանին տեղում ներկայացվել են պարզաբանումներ: Անահիտ Մանասյանը նշել է, որ դեպքի առնչությամբ հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո:

 

Ձմեռային զորակոչի հետ կապված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են, այցերը կրելու են շարունակական բնույթ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում