Նոյեմբեր 27-ը՝ 60 երկվայրկեանի մէջ

ԱԱնժելիկա Ժամհարյան

Ատրպէյճանի, Թուրքիոյ և Վրաստանի պաշտպանութեան նախարարները Պաքուի մէջ քննարկած են համագործակցութիւնը:

Ապտոլլահիան Հայաստանի և Ատրպէյճանի մէջ Իրանի դեսպաններուն հետ հանդիպման կարևորած է տարածաշրջանին մէջ խաղաղութեան հաստատումը՝ առանց օտարերկրեայ միջամտութեան:

Բացի Ռուսաստանէն՝ ոչ ոք ի վիճակի է տարածաշրջանին մէջ խաղաղութեան և կայունութեան երաշխաւորի դեր խաղալ. Փեսքով:

Մոսկուան յոյսով է, որ Հայաստանը ժամանակի ընթացքին ամբողջովին կը վերականգնէ մասնակցութիւնը ՀԱՊԿ-ի աշխատանքներուն. Փեսքով:

Հայաստան եղած է և կը մնայ ՀԱՊԿ դաշնակից. Թասմակամպէթով:

ՀԱՄԱՍ և Իսրայէլ կը շարունակեն գերիներու փոխանակումը:

Հրադադարէն յետոյ ՑԱՀԱԼ-ը պիտի շարունակէ ռազմական գործողութիւնները՝ մինչև ՀԱՄԱՍ ամբողջությամբ ջախջախուի. Նեթանիահու:

Եղանակային վատ պայմաններ Ղրիմի և Ուքրանիոյ մէջ․ կան տուժածներ և զոհ:

Էկէեան և Միջերկրական ծովերը ափերէն դուրս եկած են, հեղեղուած են խոշոր քաղաքներ, ինչպէս՝ Իզմիրն ու Անթալիան։

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում