Հայաստանը պաշտոնապես դարձել է Հռոմի ստատուտին միացած 124-րդ երկիրը

ԱԱնժելիկա Ժամհարյան

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը: «Դա վկայում է միջազգային իրավունքին և մարդու իրավունքների պաշտպանությանը Հայաստանի հավատարմության մասին։ Յուրաքանչյուր երկրի միացում մեզ ավելի է մոտեցնում համընդհանուր ներգրավվածությանը և ամենածանր հանցագործությունների անպատժելիության դադարեցմանը»,- գրել է Բորելը X-ի միկրոբլոգում:

Ֆրանսիան ևս ողջունել է Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը: Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանը պաշտոնապես դարձել է կանոնադրությանը միացած 124-րդ երկիրը:

Նոյեմբերի 14-ին Միավորված ազգերի կազմակերպության իրավական գրասենյակում տեղի է ունեցել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերագրի ի պահ հանձնման արարողությունը։ Այսպիսով ավարտվել է Հռոմի կանոնադրությանը Հայաստանի միանալու իրավական գործընթացը։ Հայաստանի Ազգային ժողովը Հռոմի ստատուտը վավերացրել է հոկտեմբերի 3-ին, իսկ Հանրապետության նախագահը հոկտեմբերի 13-ին է ստորագրել Հայաստանի Հանրապետության կողմից Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու հայտարարություն ընդունելու մասին օրենքը:

Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում