Նոյեմբեր 16-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Յառաջիկայ ամիսներուն Ատրպէյճանի հետ խաղաղութեան պայմանագիր կնքելու մեր քաղաքական կամքը կը մնայ անսասան. վարչապետ:

Վստահ եմ՝ մեր բոլոր հարևան երկիրները համոզուած են, որ որևէ մէկուն վրայ յարձակելու որևէ մտադրութիւն չունինք. Փաշինեան:

ՀԱՊԿ-էն դուրս գալու որոշում Հայաստանը չէ կայացուցած. Ալեն Սիմոնեան:

ՀԱՊԿ-էն դուրս գալու վերաբերեալ Հայաստանէն դիմումներ և փաստաթուղթեր չենք ստացած. Սիտորով:

Ամերիկացիներն ու եւրոպացիները կը փորձեն սեպ խրել Ռուսաստանի և Կեդրոնական Ասիոյ միջև. Լաւրով:

Արևմտեան պետութիւնները տրամադրուած էին Ատրպէյճանի և Հայաստանի միջև հակամարտութիւն հրահրելուն. Մատվիենկօ:

Ատրպէյճանի Արտաքին գործոց նախարարութիւնը քննադատած է Ամերիկան և հրաժարած է Արտաքին գործոց նախարարներու մակարդակով Ուաշինկթընեան հանդիպումէն:

Իրան հարստացած ուրանի բաւարար պաշարներ ունի` ադոմային երեք ռումբ ստեղծելու համար. Reuters:

Իսրայէլ յայտնած է Կազայի նաւահանգիստը վերահսկողութեան տակ վերցնելու մասին:

Թուրքիոյ մէջ ազատ արձակեցին Հրանտ Տինքը սպաննող Օկիւն Սամասթին:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում