ԵՄ որոշումը կամրապնդի ՀՀ սահմանները. ՀՀ ԱԳ փոխնախարարի արձագանքը Բորելի հայտարարությանը

ԱԱնժելիկա Ժամհարյան

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն հասարակական կազմակերպությունը` Հայաստանում Լեհաստանի դեսպանատան և Միրոշևսկի կենտրոնի հետ համատեղ, Երևանում կազմակերպել էր Հայ-լեհական փորձագիտական կլոր սեղան՝ նվիրված միջազգային և տարածաշրջանային անվտանգության հիմնական մարտահրավերներին։ Հայաստանում Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվեչինսկին վերահաստատել է իր երկրի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, հույս հայտնել, որ շուտով Հայաստանի համար մուտքի արտոնագրերի ազատականացումը իրականություն կդառնա:

Վիզայի ազատականացման ԵՄ-ի հետ բանակցության մեկնարկին է անդրադարձել նաև արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, հայտնել, որ այս հարցում որևէ երկիր չի առարկել: Փոխարտգործնախարարն անդրադարձել է նաև Հայաստանում դիտորդական առաքելությունը ընդլայնելու՝ ԵՄ արտգործնախարարների որոշմանը:

Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում