Նոյեմբեր 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Վարչապետը Ֆրանսա մեկնած է ՝ մասնակցելու Փարիզի Խաղաղութեան համաժողովին. նախատեսուած է նաև Մաքրոնի հետ հանդիպում:

Գործընկերներ, որոնք շահագրգռուած են Հարաւային Կովկասի կայունութեամբ, կարող են աջակցիլ խաղաղութեան գործընթացին. Կոստանեան՝ Փաթրուշևին:

Ամբողջ գործիքակազմը օգտագործած ենք, որ օր առաջ մեր բոլոր հայրենակիցները, նաև նախկին պաշտօնեաները վերադառնան. Կոստանեան՝ հայ գերիներու մասին:

Երևանի նախաձեռնութիւնը շատ մը հարցերով համահունչ է այն ծրագիրներուն, որոնք կը քննարկուին եռակողմ աշխատանքային խումբի շրջանակներէն ներս. Զախարովան՝ «Խաղաղութեան խաչմերուկի» մասին:

Հայաստան Չապահար նաւահանգիստին միանալու շուրջ կը բանակցի. Փոխ Արտաքին գործոց նախարարը՝ The Economic Times-ին:

Լոս Անճելըսի Կառավարիչներու խորհուրդը դատապարտեց Ատրպէյճանի գործողութիւնները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

Ռուսաստան արտահանուած ռազմական միջոցնրը կը փորձէ վերադարձնել. Wall Street Journal:

Կազայի հատուածին համաճարակ տարածուելու վտանգը կը մեծնայ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում