Դիտորդություն՝ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով. ԵՄ-ն Եղեգնաձորում կենտրոնակայան է բացել

ԱԱնժելիկա Ժամհարյան

Եվրամիության դիտորդական առաքելությունը Եղեգնաձորում կենտրոնակայան է բացել: Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայտարարել է, որ տարածաշրջանն արժանի է տևական խաղաղության ու կայունության, հույս հայտնել, որ միասին կկարողանան նպաստել այդ նպատակի իրականացմանը։ Ռիտերն ընդգծել է, որ գործունեության 8 ամսում առաքելությանը միացել է Եվրամիության 24 երկիր՝ գործուղելով 93 դիտորդի: Այս պահին իրենք կարող են արդեն դիտարկել հայ-ադրբեջանական ամբողջ սահմանը:

Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում