Հոկտեմբեր 26-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Նիկոլ Փաշինեանն ու Իրաքլի Ղարիպաշվիլին քննարկած են տարածաշրջանին մէջ տեղի ունեցող գործընթացները:

Պատրաստ ենք աշխատելու Հայաստանի և Ատրպէյճանի հետ՝ Հարաւային Կովկասի մէջ կայուն խաղաղութիւն հաստատելու համար. Ղարիպաշվիլի:

Փաշինեան Թիֆլիսի միջազգային համաժողովին ներկայացուց «Խաղաղութեան խաչմերուկ» նախագիծն ու ատոր սկզբունքները:

Ջերմուկի մէջ Գանատայի Արտաքին գործոց նախարարը և դեսպանը այցելեցին Հայաստանի մէջ Եւրամիութեան քաղաքացիական առաքելութիւն:

Գանատան շատ կարճ ժամանակի մէջ 2 դիտորդներ պիտի ուղարկէ Հայաստան. Պարոյր Յովհաննիսեան:

Մոսկուան կը շարունակէ ջանքեր գործադրել՝ օգնելու Հայաստանին և Ատրպէյճանին խաղաղութեան պայմանագրի հարցով. Փեսքով:

Հայաստանը յստակ դիրքորոշում չունի Մեղրիի ճամբուն վերաբերեալ. Օւերչուք:

Ֆրանսան կանգնած է Հայաստանի և հայերու կողքին. Լըքորնիւ:

Ռուսաստանը միջուկային զօրավարժութիւններ կատարած է:

Ռուսաստանի և Միացեալ Նահանգներու բանաձևերը չեն ընդունուած ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին մէջ իսրայէլ-պաղեստինեան հակամարտութեան վերաբերեալ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում