Հոկտեմբեր 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

«3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպման արդիւնքով 9 կէտերէն բաղկացած համատեղ յայտարարութիւն մը ընդունուած է:

Հայաստանի և Ատրպէյճանի Արտաքին գործոց նախարարները Թեհրանի մէջ ոչ պաշտօնական շփում ունեցած են:

Ուաշինկթըն որևէ բարեխիղճ ներգրաւուածութիւն մը կ՛ողջունէ. Ամերիկայի պետական քարտուղարութիւնը՝ Թեհրանի մէջ կայացած հանդիպման մասին:

Իրան տարածաշրջանին մէջ կայունութեան և անվտանգութեան յենասիւնն ու խարիսխն է. Քանանին՝ «3+3» հանդիպման մասին:

Լաւրովի հետ հանդիպման Իրանի նախագահը տարածաշրջանի հարցերը օտարներու միջամտութեամբ լուծելը «ճգնաժամածին» համարեց:

Հայաստան պէտք է կարողանայ պաշտպանել ինքզինք և իր բնակչութիւնը. Ֆրանսայի Զինուած ուժերու նախարար:

Թուրքիոյ Պաշտպանութեան նախարարը Պաքու մեկնած է՝ հետևելու թուրք-ատրպէյճան համատեղ զօրավարժութեան:

Մաքրոն Թէլ Աւիվ մեկնած է:

ՀԱՄԱՍ ոչ միայն հրեաներուն կը սպառնայ, այլև ամբողջ աշխարհին. Նեթանիահու:

Իսրայէլի բանակը ռմբակոծած է ՀԱՄԱՍ-ի՝ աւելի քան 400 կառոյցները, քանի մը հրամանատարներ սպաննուած են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում