Հոկտեմբեր 13-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Պաքուի մէջ սկիզբ առած է Վագիֆ Խաչատրեանի դատավարութիւնը` շինծու մեղադրանքներով:

Վագիֆ Խաչատրեանը Լեռնային Ղարաբաղի մէջ ծնելուն և ապրելուն համար կը պատժուի. Մարուքեան:

Պաքուի մէջ տակաւին պատանդ պահուող հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձերը պէտք է ազատ արձակուին. Արտաքին գործոց նախարարութեան խօսնակ:

Ռուսաստան պատրաստ է աջակցելու Հայաստանի և Ատրպէյճանի միջև համաձայնագրի ստորագրութեան. Փութին:

Եւրոպայի խորհուրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամաւորները դատապարտեցին Լեռնային Ղարաբաղի հետ կապուած Նախարարներու կոմիտէի անգործութիւնը:

Ատրպէյճան չէ միացած Մերձաւոր Արևելքի մէջ ռազմական գործողութիւններն ու բռնութիւնները դատապարտող՝ ԱՊՀ երկիրներու յայտարարութեան:

Իրանի Արտաքին գործոց նախարարը Պաղտատի մէջ քննարկած է պաղեստին-իսրայէլական հակամարտութիւնը:

Ժապարով ու Ռահմոն քննարկած են երկու երկրի սահմաններու սահմանազատման և սահմանագծման հարցերը:

Վրաստանի իշխող կուսակցութիւնը անկարելի համարած է նախագահի պաշտոնանկման գործընթացը ձայներու բացակայութեան պատճառով:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում