Հոկտեմբեր 2-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Ատրպէյճանի Զինուած ուժերը կրակած են Կութի հայկական դիրքերու անձնակազմին սնունդ տեղափոխող մեքենային ուղղութեամբ. հայկական կողմէն տուժածներ կան. Պաշտպանութեան նախարարութիւն:

Հակարիի կամուրջը հատած է Լեռնային Ղարաբաղէն բռնի տեղահանուած աւելի քան 100.500 անձ:

Վագիֆ Խաչատրեանի շինծու քրէական գործը ուղարկուած է Պաքուի ռազմական դատարան:

Եւրոպան պէտք է աջակցի Լեռնային Ղարաբաղի փախստականներուն և միջոցներ ձեռնարկէ Ատրպէյճանի նկատմամբ. Եուրկէն Թրիթին:

Կ՛ողջունենք Հայաստանի ու Ատրպէյճանի հակասութիւններու վերացումը և դէմ ենք տարածաշրջանին մէջ միջազգային սահմաններու փոփոխութեան. Քանանի:

Պէտք է միջոցներ ձեռնարկել Ատրպէյճանի սպառնալիքները զսպելու համար. Ճօն Ինիարիթու:

Ալիևին պէտք է մեղադրանք առաջադրել և պատասխանատուութեան ենթարկել. ՄԱԿ-ի նախկին փորձագէտ:

Հռոմի Պապը Երևանի և Պաքուի միջև երկխօսութեան յորդոր յղած է:

Սուրիան Թուրքիոյ կոչ ըրած է զօրքերը դուրս բերելու երկրէն. Պասամ ալ Սապահ:

Թեհրանի մէջ Ատրպէյճանի դեսպանատան վրայ յարձակողը մահապատիժի դատապարտուած է:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում