Այսօր ՀՀ են տեղափոխվել միայն ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների մարմինները. ԼՂ ՄԻՊ

Այսօր Արցախից ՀՀ տեղափոխվել են միայն ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց մարմինները, պայթյունի հետևանքով զոհերի մարմիններն ու աճյունները նախատեսվում է տեղափոխել առաջիկա օրերին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԼՂ ՄԻՊ-ը:









