Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով նոր մեղադրանք ներկայացվեց:
Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը այս գործով նիստի ընթացքում փոխեց նրանց վերագրվող արարքի իրավական գնահատականը՝ նոր մեղադրանք առաջադրելով 2003-ի ապրիլին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ. այն համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441 հոդվածին: