Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. Հակակոռուպցիոն կոմիտե

10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 1999-2011 թվականներին Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով պաշտոնեական դիրքը և նախնական համաձայնության գալով նախկին ԴԱՀԿ ծառայության Տավուշի մարզային ստորաբաժանման հարկադիր կատարողների հետ, կազմակերպել է համայնքին պատկանող երկու անշարժ գույքերի ապօրինի օտարումը։ Այդ մասին հայտնում են կոմիտեից:

Արդյունքում դրանք հարկադիր աճուրդով՝ շուկայական արժեքից էականորեն ցածր գներով, օտարվել են համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված անձանց։ Այնուհետև նշված անշարժ գույքերը, համայնքի սեփականությունից ապօրինի դուրս բերվելուց հետո, մի քանի անգամ փոխանցվել են փոխկապակցված անձանց միջև՝ դրանց իրական ծագումը թաքցնելու և վերջնականապես համայնքի նախկին ղեկավարի ընտանիքի տիրապետությանը հանձնելու նպատակով։

Նախաքննությամբ բացահայտվել են նաև համայնքային այլ գույքերի և հողատարածքների օտարման հանգամանքներ, մասնավորապես՝ 2005 թվականին Իջևանի համայնքին փոխանցված 2.24 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության հողատարածքը ենթակա չի եղել մասնավորեցման, սակայն հետագայում բաժանվել է առանձին միավորների և օտարվել։

Բացի այդ, 2007 թվականին անցկացված մրցույթների վերաբերյալ փաստաթղթերում որպես մասնակիցներ նշվել են անձինք, որոնք իրականում ներկա չեն եղել մրցույթներին կամ որոնց մասնակցությունը չի հաստատվել։ Հետագայում այդ հողատարածքներից մի քանիսը վաճառվել են պետությանը՝ ձեռքբերման գներից էականորեն բարձր արժեքներով։

Քրեական վարույթի շրջանակում մեղադրանքներ են ներկայացվել ընդհանուր 10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարին։ Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում