Այսօր ՊԵԿ-ն ամփոփել է գրանցված աշխատատեղերի ցուցանիշը, և պետք է արձանագրենք, որ սեպտեմբերին էլ ունենք հերթական ռեկորդը: Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 22-ի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Օգոստոսի համեմատությամբ սեպտեմբերին 15 հազարով աշխատատեղերն ավելացել են, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ՝ 39,751-ով են ավելացել՝ շուրջ 4,9 տոկոսով, ինչպես նաև 28,418 դրամով կամ շուրջ 7 տոկոսով ավելացել է միջին աշխատավարձը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ:
2017 թվականի սեպտեմբերի համեմատությամբ, այսինքն՝ նախահեղափոխական սեպտեմբերի համեմատությամբ, մենք այս պահի դրությամբ ունենք 311 հազար 480 աշխատատեղի հավելաճ:
Ընդհանուր առմամբ դա նաև տեսանելի է, վիզուալ էլ երևում է, որ Հայաստանում բավականին լավ տնտեսական ակտիվություն կա»,- ասաց նա:









