Հոկտեմբերի 22-ին և 23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-ն

Հոկտեմբերի 22-ին և 23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-ն

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կենսաչափական նոր համակարգի մեկնարկով պայմանավորված՝ ՀՀ քաղաքացիների փաստաթղթավորման աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև ՀՀ քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի համար հերթագրված կամ հերթագրումը չեղարկված քաղաքացիների իրավունքների իրացումն ապահովելու նպատակով.

հոկտեմբերի 22-ին և 23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-ն՝ քաղաքացիներին մատուցելով նույնականացման քարտի և անձնագրի տրամադրման ծառայություններ։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության վարչական շենքում՝ Դավթաշեն 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում, նույնականացման քարտի կամ անձնագրի փոխանակման ծառայություններ չեն մատուցվում»,- ասվում է հաղորդագրությունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում