Հիմնականում խնդիրը սեզոնային է. Գարեգին Բաղրամյանը՝ շոգ օրերին ջրանջատումների մասին

ԼԼուսինե Մուրադյան

Ջրամատակարարման խնդիրները հիմնականում սեզոնային են: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքին ու շոգ օրերի ընթացքում հաճախակի ջրանջատումների դեպքերին:

«Վերահսկողության մեխանիզմներ ունենք: Պարբերաբար բողոքներ ստանում ենք, և սեզոնային առումով միշտ ամառային ամիսներին բողոքներն անգամներով շատանում են իրոք:

Այո՛, հսկողությունը կա, ցանկացած բողոք իր արձագանքը մեր կողմից ստանում է: Մենք էլ ենք արձանագրում, որ կան խնդիրներ: Որոշակի խնդիրներ, իհարկե, առաջանում են, որովհետև համակարգում ներդրումային միջավայրը սուղ է, և որոշակի ներդրումների կարիք կա: Բայց հիմնականում խնդիրը սեզոնային է»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում