COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Այս բեռնատարներում սնունդ է, դեղորայք, որ կարող է կյանքեր փրկել, բայց տեղաշարժ չկա. Վարդան Սարգսյան

ԼԼիլիթ Ասատրյան

Հումանիտար ուղեբեռը վեցերորդ օրն է` որևէ կերպ չի մոտեցել իր վերջնանպատակին, այն է բարդ հումանիտար իրավիճակում գտնվող ԼՂ ժողովրդի վիճակը գոնե որևէ կերպ մեղմելուն: Այս մասին «Լուրերի» հետ զրույցում նշեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

«ԼՂ-ում այս օրերին մենք ականատես ենք լինում, թե ժողովուրդն ինչ զրկանքների միջով է անցնում`պայմանավորված արդեն ութ ամիս տևող հումանիտար ճգնաժամով, ականատես ենք լինում հատկապես խոցելի խմբերի, մասնավորապես` երեխաների, տարեցների, հղի կանանց տարբեր խրոնիկ հիվանդություններով տառապող, հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված տարբեր միջադեպերի, որոնք ուղիղ հետևանք են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, մինչդեռ այս բեռնատարներում սնունդ է, դեղորայք, առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնք կարող են կյանքեր փրկել կամ առնվազն մեղմել ներկայում տիրող վիճակը, բայց, ցավոք, որևէ տեղաշարժ չկա այս մասով: Մենք հույս ունենք, որ այս մարդասիրական նախաձեռնությունը կհասնի իր վերջնանպատակին, և հումանիտար բեռները օր առաջ կտեղափոխվեն ԼՂ»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում