Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Հայաստանում օդի աղտոտվածության պատճառներն ու կանխարգելիչ քայլերը

ՄՄերի Եգորյան

Հայաստանում օդի աղտոտվածությունը շարունակում է բարձր մնալ, ավելին՝ վերջին 5 տարում ցուցանիշը բարձրացել է 15 տոկոսով: Մի շարք մեծ ու փոքր քաղաքներում փոշու պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի մակարդակը: Մասնագետների խոսքով՝ պատճառները շատ են՝ կանաչապատ տարածքների ոչնչացում, տրանսպորտի արտանետումներ, աղբի կուտակում, սակայն հիմնականը հանրապետությունում մեծ թափ ստացած շինարարությունն է:

Գայանե Շահնազարյան (ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ) - Պատկերը զուգահեռ գնում է մեր տնտեսական, քաղաքաշինության զարգացման, այդ զարգացումը շատ լավ է տնտեսության համար, մեր հանրապետության համար, բայց զուգահեռ նաև ավելանում է մթնոլորտային օդի աղտոտվածությունը:

Բնապահպանի խոսքով՝ պաշտոնական տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ օդի աղտոտվածությանը նպաստող գործոններից է նաև հանքարդյունաբերությունը: Վիկտորյա Բուրնազյանն առաջարկում է խստացնել վերահսկողությունը, որ տնտեսվարողներն իրենց գործունեության մեջ ավելի զգոն լինեն:

Վիկտորյա Բուրնազյան («Էկոլուր» տեղեկատվական հկ փոխնախագահ) - Մենք գիտենք, որ ՀՀ-ում գործում են մետաղական և ոչ մետաղական հանքեր, հիմնականում՝ բաց եղանակով, ինչպես հանքային դաշտի տարածքից արտանետումներ են հնարավոր և լինում են պայթեցումների ժամանակ, կամ քամիների ժամանակ, այնպես էլ լցակույտերի տարածքից: Ունենք պոչամբարներ, որոնք ռեկուլտիվացված չեն, էդ չորացած պոչամբարի չորացած տարածքներից են լինում փոշու արտանետումներ, որոնք իրենց մեջ պարունակում են ծանր մետաղներ, տոքսիկ նյութեր, դրանք նույնպես վտանգավոր են մարդու առողջության համար:

Օդի աղտոտվածությունը մարդու առողջության վրա տարբեր ազդեցություններ է ունենում՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ:

Սամվել Հայրումյան (ՀՀ ԱՆ ընտանեկան բժշկության գծով խորհրդատու) - Կարճաժամկետից նշենք հենց փոշիներից առաջացող, օրինակ՝ ալերգիկ ռինիտն է, վազոմոտոր ռինիտները, բրոնխիտ, ասթմայի սրացումները, և երկարաժամկետ ազդեցություններից նշենք, որ կան հետազոտություններ հստակ, որոնք ապացուցել են, որ օդի աղտոտվածությունը նպաստում է սիրտ-անոթային հիվանդութթունների ռիսկի բարձրացմանը, ինսուլտների ավելացմանը և նաև, իհարկե, շնչառական հիվանդությունների սրացմանը կամ շատացմանը:

Հայաստանում կա 15 ստացիոնար, 1 անդրսահմանային և 215 շարժական դիտակայան, որոնք բաշխված են տարբեր քաղաքներում: Այս սարքավորումներով հնարավոր չէ, սակայն, իմանալ, թե օրվա որ ժամին է օդի աղտոտվածության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել:

Գայանե Շահնազարյան - Մենք չենք կարողանում իմանալ՝ այս պահին ինչպիսին է առավելագույն կոնցենտրացիան, բայց որ միջին պատկերը կարողանում ենք հասկանալ, դա արդեն մեզ հնարավորություն ա տալիս մոտավորապես պատկեր կազմել օդի աղտոտվածության մասին: Իհարկե, դա բավարար չի, այս համակարգը դեռևս զարգացման անհրաժեշտություն ունի, և այդ զարգացման ճանապարհին ենք:

Երբ կենտրոնն ունենա ավտոմատ սարքավորումներ, հնարավոր կլինի պարզել՝ օրվա որ պահին է օդը ավելի շատ աղտոտված եղել, ուսումնասիրության արդյունքում էլ տեղեկության համադրմամբ նաև պատճառները հնարավոր կլինի բացահայտել: Սա հնարավորություն կտա աղտոտվածության նվազեցման ուղղությամբ հակաքայլեր մշակել:

Հստակ հակաքայլեր նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն է իրականացնում. կառույցից «Լուրերին» հայտնեցին, որ այս տարի միայն Երևանում, որը օդի աղտոտվածության առաջատարն է, 33 շինարարական կազմակերպությունում իրականացրել են վերահսկողական գործառույթներ, 31-ում հայտնաբերել խախտումներ, ինչի համար 150.000-ական դրամի չափով տուգանք է սահմանվել։ 16 հոգի էլ սորուն նյութերն առանց անթափանց ծածկի տեղափոխելու համար է 50.000-ական դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկվել։

Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում