Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

«Ժոնգթոնգ», «Հայգեր», «ԳԱԶել-Սիթի» մակնիշի ավտոբուսների վարորդների աշխատավարձը կբարձրանա

ԼԼիլիթ Ասատրյան

«Ժոնգթոնգ», «Հայգեր» և «ԳԱԶել-Սիթի» մակնիշի ավտոբուսների վարորդներն օգոստոսի մեկից կստանան բարձրացված աշխատավարձ: Նոր հաշվարկն արվում է արդեն այս ամսից:

Հովհաննես Մանուկյան («Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն) - Հուլիսի մեկից իրենց աշխատավարձը նույնպես բարձրացել է 20 տոկոսով: Այսինքն՝ այն ժամանակ «Ժոնգթոնգ» ավտոբուսի վարորդը 350 հազար դրամ էր ստանում, հիմա ստանում է 420 հազար դրամ: Մաքուր աշխատավարձ 330 հազար դրամ է ստանում՝ 14 օրվա համար: «Գազել» մակնիշի վարորդը առաջ ստանում էր 250 հազար դրամ, հիմա ստանում է 300 հազար դրամ, մաքուր աշխատավարձը 234 հազար դրամ` նույնպես 14 օրվա համար:

Գեղամ Դուրգարյան (վարորդ) - Ես, օրինակ, ստացել եմ 260 հազար, հիմա արդեն, որ բարձրացել է, կստանամ մի 315-320 հազար:

«Հայգեր» մակնիշի ավտոբուսների վարորդների աշխատավարձը հաշվարկվում է ժամավճարով: Նրանք աշխատում են առանց հերթափոխի, մեկ հանգստյան օրով:

Հովհաննես Մանուկյան - «Հայգեր» մակնիշինը, որը ժամանակին 624 դրամ է եղել մեկ ժամը, բարձրացել է 1050 դրամ: Այսինքն՝ մաքուր աշխատավարձը 1 ժամվա համար 790 դրամ կլինի: Սա նույնպես հավասար է մոտավորապես «Ժոնգթոնգ»-ի աշխատավարձին, անգամ մի փոքր բարձր, եթե իրենց ժամային գրաֆիկը ճշգրիտ պահեն, այն 330 հազար դրամը, որը «ժոնգթոնգ»-ի վարորդը մաքուր պետք է ստանա, նվազագույնը այդքան ստանալու է:

«ՄԱՆ»-ի վարորդների աշխատավարձը բարձր է եղել ի սկզբանե, երբ ապրիլին այդ մակնիշի առաջին ավտոբուսը դուրս է եկել երթուղի: Այդ օրերին «Երևանի ավտոբուս» ընկերության տնօրեն նշանակված և պաշտոնավարման հարյուր օրը լրացնող Հովհաննես Մանուկյանն ասում է՝ սկզբում նախատեսված էր 450 հազար դրամ աշխատավարձ: Հենց սկզբից քաղաքային իշխանությանն առաջարկել է դարձնել 550 հազար, որը պահումներից հետո կազմում է 410 հազար:

Մանուկյանն ընդգծում է՝ մրցունակ աշխատավարձը նաև հնարավորություն է տալիս խիստ պահանջներ ներկայացնել վարորդներին, այդ թվում` հիգիենայի, սպասարկման կուլտուրայի հետ կապված, ունենալ ընտրության հնարավորություն: Ղեկին ծխելը, ուղևորի հետ կոպիտ վերաբերմունքը կարող է միանգամից աշխատանքից ազատելու պատճառ դառնալ: Արդեն հինգ այսպիսի դեպք է եղել:

Հովհաննես Մանուկյան - Միգուցե ասեն` իրավունք չունեք հեռացնելու, բայց պայմանը պայման է՝ ղեկին չեն ծխելու, երաժշտություն չեն միացնելու, մարդկանց հետ չեն խոսելու, եթե ուղևորների հետ հարց կա` այո կամ ոչ: Նախ` բոլորը գիտեն, որ սրահում ծխելը արգելվում է ինչպես ուղևորների համար, այնպես էլ վարորդի: Վարորդը իրավունք չունի այդ կարգը խախտելու: Եթե դրա համար ինձ պետք է պատժեն, ես պատրաստ եմ պատժվել:

Ավտոբուսի վարորդների համազգեստը մինչև օգոստոսի սկիզբ կդառնա միանման՝ կապույտ վերնաշապիկ և դասական տաբատ: «Երևանի ավտոբուս» ընկերությունում այժմ մոտ 1300 վարորդ է աշխատում: Մինչև սեպտեմբեր ևս 200-ին ընդունելու կարիք կա:

Հեղինակ` Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում