Կոմիտասում գրանցված պայթյունից երեք ավտոտնակ, մեկ բնակարան է վնասվել. տուժողը մեկն է, վիճակը՝ ծանր

ԼԼիլիթ Ասատրյան

Ուժեղ պայթյուն, վնասված շենք ու ավտոմեքենաներ, փլված 2 ավտոտնակ: Երեկ Կոմիտասի 54-ի 1 հասցեում պայթյունի պատճառն, ըստ նախնական վարկածի, գազի բալոնից արտահոսքն է: Ավտոտնակի տերը մտել է ավտոտնակ, միացրել է լույսը, որին հաջորդել է պայթյունը:

Դեպքի մասին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ահազանգ է ստացել երեկ երեկոյան՝ 22.10-ին: Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ տուժած` ավտոտնակի սեփականատերը: Նա տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն», 78 տարեկան տղամարդու առողջական վիճակը գնահատվել է ծանր: Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այրվել է մարմնի ավելի քան 60 տոկոսը, հայտնում են քննչական կոմիտեից:

Պայթյունի հետևանքով ամբողջությամբ փլուզվել է 2 ավտոտնակ, մեկը՝ տուժածինը, մյուսը՝ հարևանինը, ևս մեկը մասամբ է վնասվել:

Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ վնասվել է անգամ 3-րդ հարկի բնակարաններից մեկը:

Ըստ նախնական տվյալի՝ ավտոտնակում տեղի է ունեցել հեղուկ գազի 20 կգ-անոց բալոնի պայթյուն: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գոռ Աբրահամյան (ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար) - Կոնկրետ պայթյունի առաջացման հանգամանքները և պատճառները բացահայտելու նպատակով նշանակվել է պայթյունատեխնիկական փորձաքննություն, նաև վնասվածքների հետ քաղաքացուն նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Վնասի չափերն ու փոխհատուցման եղանակը ևս ճշգրտման փուլում են:

Գոռ Աբրահամյան - Նաև պետք է իրավական գնահատականներ տրվեն անձանց գործողություններին, տվյալ դեպքում՝ տվյալ ավտոտնակի սեփականատիրոջ գործողություններին, նոր տրված իրավական գնահատակնների արդյունքում հասկանալ՝ ինչպիսի լուծում է տրվելու փոխհատուցման խնդրին:

Քննչականը դեռ մանրամասներ չի հաղորդում, հարևանների հավաստմամբ` 78-ամյա տուժողն ավտոտնակում տարբեր սարքերի, այդ թվում՝ բազաբալոնների նորոգմամբ էր զբաղվում:

Հեղինակ` Էմիլյա Հոսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում