Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը

ԼԼիլիթ Ասատրյան

Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամները և մյուս ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ կյանքից հեռացած ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը:

«Երեկ երեկոյան հանկարծամահ է եղել ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, որը ներդրում ունի ՀՀ պետականության կայացման գործում, եղել է Գերագույն Խորհրդի պատգամավոր, ԱԺ առաջին գումարման պատգամավոր, Լոռու մարզպետ, ԱԺ պետական իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի տեղակալ և, ի վերջո, ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն է ծավալել ողջ կյանքի ընթացքում, նաև Խորհրդային Միության ժամանակ պատասխանատու պետական պաշտոններ է զբաղեցրել, ԱԺ ընթացիկ գումարման պատգամավոր է. ես խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք նրա հիշատակը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում