Օրը՝ 60 վայրկյանում | 03.06.2023

ԼԼիլիթ Ասատրյան

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: ՀՀ զինված ուժերը և ՊԲ զինված ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ և Արցախի պաշտպանական գերատեսչություններ:

Փոխըմբռնում է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ քայլերի իրականացման հարցում:

ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցությամբ 28 անձինք տեղափոխվել են Արցախից Հայաստան, իսկ 27-ը՝ Հայաստանից Արցախ:

Էրդողանը երրորդ անգամ ստանձնել է Թուրքիայի նախագահի պաշտոնը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին կոչ է արել չայցելել Իրան:

Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով շուրջ 300 մարդ զոհվել է, 900-ը՝ վիրավորվել:

Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը. ՀՀ ԱԳՆ:

ՀՀ նախագահը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման կապակցությամբ:

Ճապոնիայում «Մավար» թայֆունի պատճառով տարհանել են շուրջ 300 հազար բնակչի:

Ուկրաինան չի կարող ևս մի քանի ամիս սպասել հակահարձակման համար. Զելենսկի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում