Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը կգործարկվի հուլիսի 15-ից

ԱԱնուշ Մուրադյան

82-ին կառուցված նախկին գիտահետազոտական կենտրոնի շենքում շուտով կտեղակայվի Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը: Շինաշխատանքներն ընթացքի մեջ են, շտապում են՝ ժամկետին հասցնելու համար: Գործադիրը որոշել է՝ Հակակոռուպցիոնի երկրորդ ատյանը կգործարկվի ոչ թե 2024-ի հունվարի 1-ից, այլ այս տարի՝ հուլիսի 15-ից:

Լևոն Բալյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) -  Կես տարով առաջ է գալիս ժամկետը:

Ժամկետն առաջ բերելը, բացատրում է արդարադատության փոխնախարարը, պայմանավորված է աշխատանքների ինտենսիվ ընթացքով: Արա Սարգսյան 5 հասցեում նոր դատարան ունենալը, Բալյանի խոսքով, հրատապ է նաև գործերի քննության լիարժեք ընթացքը ապահովելու համար: Հիշեցնում է՝ մասնագիտացված դատարանի առաջին ատյանն արդեն գործում է, Վճռաբեկի կազմում էլ կա ձևավորված պալատ ու միայն վերաքննիչի օղակը:

Լևոն Բալյան - Հաշվի առնելով, որ կան արդեն քննվող գործեր, որոնք կարող են բողոքարկվել, կարող են վերաքննության հարցեր առաջացնել, նաև դրանով է պայմանավորված այդ ժամկետի առաջ բերումը:

Հինգհարկանի շինությունը կունենա չորս դահլիճ, նկուղային հարկում էլ՝ դատապարտյալների ու կալանավորների համար պահման խցեր: Բակի կողմից պարիսպ կկառուցվի՝ անվտանգության նպատակով: Փոխնախարարի խոսքով՝ այն միջազգային չափորոշիչներին համապատասխան կլինի:

Լևոն Բալյան -  Ինքը առանձին դատարան է և պետք է առանձնացված լինի իր ամբողջ կազմով, եթե դրա հնարավորությունը ունենք, իսկ էս դեպքում, փառք Աստծո, ունենք, և ընդհանուր առմամբ մոտեցումն այսպիսին է՝ մենք պետք է բոլոր դատարաններում հասնենք նրանք, որ ունենանք նոր՝ միջազգային չափորոշիչների համապատասխանող դատարաններ, նիստերի դահլիճներ, դատավորների համար, աշխատակազմերի համար համապատասխան աշխատասենյակներ:

Շինարարության ավարտին զուգահեռ կլուծվի նաև աշխատակազմի հարցը: Հակակոռուպցիոն վերաքննիչը 12 դատավոր է ունենալու:

Լևոն Բալյան -  Քրեական դատարանից կազմեր են տեղափոխվելու, այսինքն՝ գործող դատավորները իրենց կազմով տեղափոխվելու են Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան:

2021-ից մեկնարկած շինարարության արժեքը 559 միլիոն է, այն մասամբ պետբյուջեից, մասամբ էլ՝ դատական բարեփոխումների համար տրամադրված ԵՄ աջակցության ֆոնդից է ֆինանսավորվում: Ժամկետները տեղափոխելու նախագիծն արդեն արժանացել է գործադիրի հավանությանը, ուղարկվել խորհրդարան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում