Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը մինչև տարեվերջ պատրաստ կլինի

ՏՏաթև Դանիելյան

2022-ից մշակվող ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը մինչև տարվա վերջ պատրաստ կլինի: Կառավարության աշխատակազմն ուսումնասիրել է դաշտը, երկու հիմնական ուղղություն առանձնացրել՝ Կառավարության ռազմավարական հաղորդակցության բարեփոխում և ապատեղեկատվության դեմ պայքար: Ըստ ուսումնասիրության՝ խնդիրներն առավել ակնհայտ են դառնում հատկապես ճգնաժամային իրավիճակներում:

Գոռ Ծառուկյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն) - Մի կողմից հասարակությունը շատ զգայուն է այսպիսի հարցերին, և երկրորդ՝ ցավոք, կան շահագրգիռ կողմեր, որ փորձում են օգուտներ քաղել նմա իրավիճակներից: Այս դեպքում ևս լուծումը նշված բանաձևերի մեջ է. առաջին՝ արդյունավետ հանրային հաղորդակցություն, երկրորդ՝ ապատեղեկատվության դեմ պայքար, և երրորդ՝ հանրության մեդիագրագիտության բարձրացում:

Ապատեղեկության և քարոզչության դեմ պայքարի վերաբերյալ համաժողովի հրավիրյալ հյուրերից է Քարդիֆի համալսարանի պրոֆեսորը: Մարտին Ինեսսի թիմը այս խնդիրն ուսումնասիրել է 30 երկրում, 6 տարվա ընթացքում բազմաթիվ հոդվածներ հրապարակել:

Մարտին Ինեսս (Քարդիֆի համալսարանի պրոֆեսոր) - Անսպասելի է, բայց ապատեղեկատվության դեմ պայքարի որոշ միջոցներ կարող են իրավիճակը միայն վատացնել: Մեզ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես է ապատեղեկատվությունն աշխատում տարբեր ոլորտներում: Հասկանալ՝ այն ինչպես է ազդում հանրային ընկալումների, քաղաքական որոշումների կայացման վրա:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ներկայացրեց, թե վերջին տարիներին ինչպիսի իրադարձություններ ու զրագացումներ եղան Հայաստանում, որոնք ազդեցին ապատեղեկատվության և մեդիամիջավայրի վրա:

Դանիել Իոաննիսյան («Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող) - Հեղափոխությանը հաջորդող առաջին օրերից փորձ էր արվում ներկայացնել, որ իշխանությունները հակաղարաբաղյան են և դավաճան են, եկել են, որպեսզի Ղարաբաղը հանձնեն, և այսպես սադրում էին իշխանություններին՝ մի կողմից իմանալով, որ բանակցային պրոցեսում բավականին տխուր իրավիճակ ա, և կա հավանականություն, որ իշխանությունները Ղարաբաղում ինչ-որ զիջումների կգնան, և ապա դա կօգտագործվի, որ ասվի՝ այ, տեսեք, էս ամբողջ հեղափոխությունը, էս ամեն ինչը Ղարաբաղը հանձնելու մասին էր:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ ապատեղեկությունը ավելանում է այն երկրներում, որտեղ մամուլը ազատ չէ և կատարում է քաղաքական պատվեր:

Աշոտ Մելիքյան (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ) - Մենք գիտենք, որ հատկապես հետհեղափոխական շրջանում մամուլը, ըստ էության, պառակտվեց, և սուր բևեռացման գործընթացներ գնացին, և ճնշող մեծամասնությունը սպասարկում է, փաստորեն, քաղաքական շահեր, և հանրային շահը գնում է 2-րդ պլան:

Համաժողովն իրականացվեց ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

Լադիսլավ Բերանեկ (ԱՄՆ հանրային դիվանագիտության գրասենյակի գրանտային ծրագրերի պատասխանատու) -  Աշխարհում, որտեղ ապատեղեկությունը շատ տարածված է, հատկապես սոցիալական ցանցերում և ոչ միայն, մեր բոլորի գործն է կրթել մեզ և սովորել տարբերել փաստերը ապատեղեկատվությունից: Սակայն լրատվամիջոցները, քաղաքացիական հասարակությունն ու կառավարությունը հատուկ դեր ունեն հասարակությանը ինֆորմացիայի պատասխանատու սպառող և տարածող դարձնելու գործում:

Մեդիագրագիտության բարձրացման համար Հայաստանում դեռ շատ աշխատանք կա անելու՝ արձանագրեցին բոլոր կողմերը՝ ընդգծելով այդ հարցում գործակցելու անհրաժեշտությունը:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում