Օրը՝ 60 վայրկյանում | 11.04.2023

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տեղ համայնքի ուղղությամբ կրակ է բացել զինծառայողների վրա, հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. ՊՆ:

Ստեփանակերտը ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ հանդիպման առաջարկ է փոխանցել ադրբեջանական կողմին:

Սուրեն Պապիկյանն այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն:

Խաղաղապահներն Արցախում կապահովեն գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը:

Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ուղղությամբ տեխնիկական աշխատանքներն ընթացքի մեջ են․ Չավուշօղլու:

Ադրբեջանից գազի մատակարարումների 45%-ը բաժին է ընկնում Եվրոպային, 41%-ը՝ Թուրքիային. Շահբազով:

Լավրովն անդրադարձել է ԱՄՆ-ի և Եվրամիության փոխգործակցությանը Ռուսաստանի հարևանների հետ:

Ռուսաստանի և Ուկրաինայի օդային տարածքը դեպի Եվրոպա թռիչքների համար կարող է փակ մնալ մինչև 2029 թվականը:

Իսրայելական զինուժը հարվածներ է հասցրել Սիրիայում իրանական և սիրիական օբյեկտներին:

Ղարիբաշվիլին աջակցություն է հայտնել ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված վրացի դատավորներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում