«Հզոր համայնք» միջոցառումը մեկ հարկի տակ էր համախմբել շուջ 600 պատանիների ու երիտասարդների

ՄՄարո Թարվերդյան

Նոր գաղափարներ ու ծրագրեր, նոր ծանոթություններ ու կապեր թե՛ հասակակիցների ու թե՛ այս կամ այն ոլորտում հաջողության հասած անձանց հետ: Հենց այս նպատակով էլ «Հզոր համայնք» միջոցառումը Երևանում մեկ հարկի տակ էր համախմբել շուջ 600 պատանիների ու երիտասարդների Հայաստանի մարզերից ու Ջավախքից:

Մհեր Մկրտչյան («Հզոր միտք» հասարակական կազմակերպության նախագահ) - Այսօր, օրինակ, պլաններում ունենք մասնագիտական կողմնորոշման մասին սեմինար, քննադատական մտածողության մասին սեմինար, ունենալու ենք նաև համոզմունքների մասին սեմինար, գիտության կարևորության մասին, կրթության կարևորության մասին: 

Միջոցառումը նախաձեռնած «Հզոր միտք» հասարակական կազմակերպության նախագահն ասում է` բուհերի ներկայացուցիչներից երեխաները կստանան բարձրագույն կրթության ոլորտին առնչվող հարցերի պատասխանները, կիմանան, թե ինչ հիմնադրամներ կան, որոնք ուսման վարձի փոխհատուցման ու կրթաթոշակի ծրագրեր ունեն: Հրավիրված գործարարները կօգնեն գաղափարից գործ ընկած ճանապարհն անցնելու, ռեսուրսները ճիշտ կառավարելու հարցում:

Սերգեյ Մամյան (ՏՏ ոլորտի ներկայացուցիչ) - Ընդհանուր գաղափարն է ինձ շատ գրավել: Այն իր մեջ հայրենասիրական տարրեր ունի՝ նախ, երկրորդն էլ՝ ընդհանուր երիտասարդ սերնդի մոտիվացիան ես համարում եմ շատ կարևոր գործոն: Ես հրավիրված եմ որպես հյուր: Նպատակն է՝ շփվել երիտասարդ սերնդի հետ, պատասխանել հարցերին, ինչքանով հնարավոր է՝ մոտիվացնել նրանց, որպեսզի մտնեն գործնական ոլորտ:

«Հզոր համայնք» միջոցառումն անցկացվում է երկրորդ տարին: 11-րդ դասարանում սովորող Արագածավան համայնքի բնակիչ Միլենա Շախտանյանն անցյալ տարի էլ է մասնակցել: Ասում է՝ դրանից հետո սովորել է համարձակ լինել:

Միլենա Շախտանյան (միջոցառման մասնակից) - Գյուղում նաև ունենք կամավորությամբ գյուղի զարգացմամբ զբաղվող թիմ, ինչը բացվել է այս ամենի շրջանակներում: Հիմա ես այդ թիմի անդամ եմ, ու ամենակարևորը. ես «Հզոր համայնքից» սովորել եմ շատ-շատ սիրել իմ գյուղը, որտեղ որ ապրում եմ, ու հիմա չեմ պատկերացնում ինձ առանց իմ գյուղի:

Դպրոցահասակների թիմով տարբեր ծրագրեր են իրականացնում՝ սեմինարներ, գրքի քննարկումներ ու ազգային պարերի ուսուցում:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում