Դատախազները դրույքաչափի 92 տոկոսի չափով հավելավճար կստանան. նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

ՄՄարիա Գաբրիելյան

Հայաստանը և Ռուսաստանը կընդլայնեն գործակցությունը տեղեկատվական անվտանգության բնագավառում։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում երկու երկրների կառավարությունների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում գործակցության մասին համաձայնագիրը ներկայացրեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը: Նրա խոսքով՝ համաձայնագիրը կնպաստի, որ սպառնալիքներին երկրները համատեղ դիմակայեն:

Գևորգ Մանթաշյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ) - Մասնավորապես, կողմերը համագործակցում են իրականացնում տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառին, սպառնալիքներին հակազդման համակարգումը, իրավապահ ոլորտում տեղեկատվության փոխանակումը, ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հետ կապված հանցագործությունները բացահայտելու և կանխելու նպատակով:

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳ՝ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ
Խորհրդարանականներին հաջորդ նախագիծը ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը: Առաջարկվում է ազգային անվտանգության մարմիններում ներդնել ատեստավորման նոր կարգ:

Անդրանիկ Սիմոնյան (ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ) - Ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության, հետախուզական կամ հակահետախուզական, կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման և վերահսկման գործառույթներ իրականացնող ծառայողների համար ատեստավորման արդյունքում հաշվարկվող հավելավճար: Նշված պաշտոնները զբաղեցնող ծառայողներն ատեստավորմանն առաջին անգամ կմասնակցեն կամավորության սկզբունքով: Յուրաքանչյուր հաջորդ ատեստավորումը կիրականացվի երեք տարին մեկ:

Ատեստավորման արդյունքում կբարձրանա աշխատավարձը, հավելավճարի չափը կսահմանի Կառավարությունը:

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ 92 ՏՈԿՈՍԻ ՉԱՓՈՎ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ՝ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻՆ

Գործադիրի օրենսդրական մյուս փոփոխությունը դատախազներին ամսական հավելավճար տալուն էր վերաբերում: Նախագիծը քննարկվեց պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:

Լևոն Բալյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Դատախազներին կվճարվի ամսական հավելում պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով: Առաջարկի հիմքում դրվել են դատախազների աշխատանքի բարձր ռիսկայնությունը, մասնագիտական որոշակի պահանջները: Դատախազների պաշտոնները ցածր վարձատրության պատճառով ոչ գրավիչ են:

Քննարկված նախագծերը գլխադասային հանձնաժողովներում ստացան դրական եզրակացություն:

Հեղինակ՝ Անի Օհանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում