Ադրբեջանի գործողությունների նպատակն է՝ ստեղծել այնպիսի անտանելի պայմաններ, որ ԼՂ ժողովուրդը լքի իր պատմական հայրենիքը․ Միրզոյան

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ քննարկել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի անհապաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը։

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Միրզոյանը նշեց, որ տեղեկացրել է՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը ոչ միայն ընդհանուր մարդասիրական իրավունքի, այլև իրենց իսկ կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի փաստաթղթի կոպտագույն խախտում է։

«Արդեն երկուսուկես ամիս հումանիտար ճգնաժամին զուգահեռ Ադրբեջանը նաև էներգետիկ ճգնաժամ է հրահրել ԼՂ-ում։ Ձմեռային ցրտաշունչ պայմաններում Ադրբեջանի իշխանությունները բազմիցս միտումնավոր կերպով խափանել ու շարունակում են խափանել Հայաստանից ԼՂ գազի մատակարարումը, արգելափակված է էլեկտրական հոսանքի մատակարարումը։

Ադրբեջանի այս գործողությունների նպատակը հստակ է՝ ստեղծել այնպիսի անտանելի պայմաններ, որ ԼՂ ժողովուրդը լքի իր պատմական հայրենիքը»,- ասաց նա։

Միրզոյանի խոսքով՝ սրա մասին են վկայում Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հրապարակային, բաց տեքստով հնչեցվող հայտարարությունները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում