Օրը՝ 60 վայրկյանում | 08.02.2023

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստան-Արցախ միակ գազատար խողովակը:

ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 17 անձ:

Առանց տարածքի մասին պատկերացման դիտորդական առաքելությունը կլինի առնվազն տարօրինակ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ առաքելության մասին:

Տոյվո Կլաարն առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ևս մեկ հանդիպում կազմակերպել Թբիլիսիում:

Արարատ Միրզոյանը Գերմանիայի կանցլերի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը:

Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարն այնքան էլ իրատեսական չէ. Պյոտր Իլյիչև:

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 10 հազարը:

Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները դժվարացնում են մարդասիրական օգնության առաքումները:

Գերմանիան հաստատել է Կիևին 178 Leopard տանկ մատակարարելու որոշումը։

Ուկրաինայում պատերազմը փորձություն է Վաշինգտոնի և ողջ աշխարհի համար. Բայդեն:

Ֆրանսիայի շուրջ 800.000 քաղաքացիներ ցույցեր են անցկացրել՝ բողոքելով կենսաթոշակային համակարգի փոփոխությունների դեմ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում