Առաջին անգամ բնական աղետի ժամանակ Հայաստանն օգնություն է տրամադրել Թուրքիային Ռոբերտ Քոչարյանի օրոք. Ռուբինյան

ԳԳոհար Սարգսյան

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանի ամբիոնից անդրադարձավ ընդդիմադիրների քննադատությանը, որը վերաբերում է Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելուն:

«Առաջին անգամ բնական աղետի ժամանակ Հայաստանն օգնություն է տրամադրել Թուրքիային 1999 թվականին Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք: Ոչ միայն ցավակցել է Հայաստանը, այլ այն ժամանակ կրկին փրկարարական խումբ և հումանիտար օգնություն է ուղարկել  Թուրքիա:

Հետագայում՝ 2011 թվականին, արդեն Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, կրկին Վանի երկրաշարժից հետո առաջարկ է արվել հումանիտար օգնություն ուղարկել, որից հետո այն ժամանակ Թուրքիայի վարչապետը շնորհակալություն էր հայտնել, բայց ասել, որ օգնություն պետք չէ»,- ասաց Ռուբինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում