Որոշ հարցերում իշխանության լռությունը անգործունեություն չէ, այլ՝ անհրաժեշտություն. Արցախի նախագահ

ՆՆարեկ Սահակյան

Իրավապահ համակարգի պատասխանատուների հետ խորհրդակցությանը Արցախի նախագահը խոսել է ներքին կայունության և անվտանգության մասին: Արայիկ Հարությունյանը նկատել է՝ 2020-ի պատերազմից հետո Արցախի ներքին կյանքը կարճ ժամանակում վերադարձել է բնականոն հուն նաև իրավապահների արդյունավետ աշխատանքի շնորհիվ: Հանրային կյանքում, սակայն, անելիքները դեռ շատ են՝ կարգապահության բարձրացումից մինչև հանցավորության դեմ պայքար: Արցախի նախագահի խոսքով՝ պարբերաբար հանրային դաշտ են նետվում կեղծ հրապարակումներ, որոնք պետության հիմքերը թուլացնելու նպատակ են հետապնդում:

Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Այո, ընդունում եմ, որ բազմաթիվ խնդիրներ ընդամենը արհեստածին են ու պայմանավորված են նաև հաճախ իմ լռությամբ: Բայց վստահեցնում եմ ձեզ՝ բազմաթիվ հարցերում և իրավիճակներում պետական բարձրագույն իշխանության լռությունը ոչ թե անգործունեություն է, այլ անհրաժեշտություն:

Հանրությունից ստացված բողոքների ու մտահոգությունների հիման վրա Արայիկ Հարությունյանը իրավապահներին հանձնարարել է ավելացնել գործադրվող ջանքերը՝ Արցախում իրավակարգի պաշտպանության մակարդակը բարձրացնելու համար, ձեռնարկել բոլոր միջոցները ներքին պառակտիչ, միմյանց հանդեպ թշնամություն հրահրող, ներքին անկայունության տանող բոլոր քայլերն ու գործողությունները կանխելու ուղղությամբ:

Նախագահի խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում տարբեր տնտեսվարողների՝ բանկերի հանդեպ վարկային պարտավորությունները մարելու համար միջոցներ են հատկացվել: Պետք է վեր հանել այդ գործընթացում թույլ տրված ցանկացած խախտում:

Արայիկ Հարությունյան - Ազգային անվտանգության ծառայությանն ու ոստիկանությանը հանձնարարում եմ ձեռնարկել օպերատիվ հետախուզական բոլոր միջոցները այդ գործընթացում թույլ տրված ցանկացած հանցավոր խախտում վեր հանելու և խախտում թույլ տած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հէկաշինությամբ զբաղված սուբյեկտներին:

Նախագահ Հարությունյանը հանձնարարել է իրավապահներին ձեռնարկել բոլոր միջոցները՝ հատկապես 2020-ի նոյեմբերից հետո տրամադրված միջոցները փոշիացրած, աննպատակ օգտագործած կամ դրանք մարելուց չարամտորեն խուսափած անձանց պարզելու, հիմնադրամներին և պետությանը պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում