Հայաստանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների ցուցանիշն ավելացել է

ՆՆարե Ոսկանյան

Ժամանակին իրականացված սքրինինգային ծրագրեր ու պատվաստումներ. արգանդի պարանոցի քաղցկեղի հիվանդացությունը շատ երկրներում նվազել է այս քայլերի շնորհիվ: Բժշկի խոսքով՝ Հայաստանում այն իր տարածվածությամբ երկրորդն է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո:

Հայկուհի Գեոկչյան (ՀՀ ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու) - Մոտ 7000 առաջնակի հիվանդներից 251-ը եղել են արգանդի պարանոցի քաղցկեղը: 35 տոկոս դեպքերում այն ՀՀ-ում հայտնաբերվում է առաջին և երկրորդ փուլերում, մնացած դեպքերում՝ երրորդ և չորրորդ փուլերում:

Որքան վաղ հայտնաբերվի խնդիրը, այդքան բուժման հնարավորությունը մեծ կլինի, ուստի անհրաժեշտ է 30-65 տարեկան կանայք 5 տարին մեկ պարտադիր հետազոտվեն, ու իրենց մոտ որոշեն պապիլոմա վիրուսի ԴՆԹ-ի առկայության ռիսկի գործոնը:

Հայկուհի Գեոկչյան - Եթե կա, ապա այդ դեպքում շատ ավելի շուտ-շուտ պետք է կինը հսկվի, ՊԱՊ քսուք հանձնի և կոլպոսկոպիայի ենթարկվի, որպեսզի եղած նախաքաղցկեղային հիվանդությունները շուտ հայտնաբերվեն, բուժվեն, որպեսզի հետագայում չվերածվի քաղցկեղի:

Արգանդի պարանոցի քաղցկեղը կարող է առաջանալ պապիլոմա վիրուսի ենթատիպերի պատճառով:

Պիրիջիդա Սիմոնյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ իմունականխարգելման բաժնի մանկաբույժ) - Եթե պապիլոմավիրուսով պայմանավորված արգանդի պարանոցի քաղցկեղը մոտ 70 տոկոս է, ապա, օրինակ՝ բկանցքի, կոկորդի քաղցկեղների 67 տոկոսը պայմանավորված է հենց 16, 18 շտամներով: 63 տոկոսը տղամարդկանց և կանանց սեռական օրգանների քաղցկեղը նույնպես պայմանավորված են այս շտամներով:

Հայկուհի Գեոկչյան - Հայաստանում սքրինինգային ծրագրերը՝ արգանդի վզիկի պարանոցի քաղցկեղի հետ կապված, սկսվել են 2015 թվականից և իրականացվում են, հասանելի է բոլոր պոլիկլինիկական ծառայություններին:

Իմունիզացիայի ծրագրով պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը երկրորդ ամենատարածված պայքարի միջոցն է քաղցկեղի դեմ: Տղամարդկանց դեպքում պապիլոմա վիրուսը կարող է առաջացնել կոկորդի, թոքի կամ այլ քաղցկեղներ: Մեր երկրում պատվաստանյութերը հասանելի են: Թիրախային խումբը 13-14 տարեկան աղջիկներն են:

Պիրիջիդա Սիմոնյան - Եթե 22 թվականը համեմատենք նախորդ տարվա հետ, մոտ 3,4 անգամ բարձր է ընդգրկվածությունը: Արդեն այսօր թիրախային խմբում 13.5 տոկոս է հասել պատվաստումների ընդգրկվածությունը:

Անկախ սեռից՝ 15-45 տարեկան ցանկացած անձ ևս կարող է դիմել իր տեղամասային պոլիկլինիկա և ստանալ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստում:

Հայկուհի Գեոկչյան - Դեռևս լայն տարածում չունի Հայաստանում կանանց վակցինացիան այս պատվաստանյութերով, բայց ցանկալի է սա տարածել, որովհետև արդեն ապացուցված է, որ 90 տոկոս պատվաստանյութը կարողանում է կանխարգելել քաղցկեղը:

2017-ից մինչև օրս Հայաստանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման 100 հազարից ավելի դեղաչափ է կիրառվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում